Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավտոներկրողները, որոնք բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ, բողոքի ակցիա են անցկացնում Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ցուցարարները հանդիպում են պահանջում վարչապետի, ոստիկանապետի և ՊԵԿ նախագահի հետ:
Նրանք վստահեցնում են, որ իրավապահները այցելում են ավտոներկրողներին, ստուգումներ իրականացնում և գործեր հարուցում՝ պահանջելով եկամտահարկ վճարել դեռ 2017-ին ներկրված և վաճառված մեքենաների համար:
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ իրենց առաջարկել են հանդիպել նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ:
Մինչ այդ նրանց էր մոտեցել ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը, որին իրենց պահանջները գրավոր փոխանցել էին՝ մաքսատունը Գյումրիից տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի, բեռնափոխադրման և այլ հարցերի հետ կապված:
«Մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են: Կարաք հրապարկեք ընկերության անունը, մեկ էլ՝ թե ով է դրա սեփականատերը, ինչ տենդեր է եղել: Իմ ոչ պաշտոնական տվյալներով՝ հենց Գյումրու մաքսատան պետն է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵԱՏՄ ամդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը եւ մի քանի անգամ բարձրանալու են ավտոմեքենաների մաքսազերծման գները:
Այդ արտոնության համաձայն`Հայաստանում 5 տարի ժամկետով հետաձգվել էին մաքսային վճարների փոփոխությունները:
Ավտոներկրողները դժգոհ են նաեւ Գյումրու Հյուսիսային մաքսատնից, որն արդեն շահագործման է հանձնվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում․