Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին շաբաթներին Թուրքիան դարձել է համաշխարհային քաղաքականության միանգամայն առանձին և գլխավոր գործոն, և այդ միտումը սպառնալիք է Ռուսաստանի համար. «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը։
«Ռուսաստանի ներկայացուցիչները մեկ անգամ ևս ասացին. «Լսե՛ք, գուցե մի քիչ զգույշ լինեք Ղրիմյան պլատֆորմի շրջանակներում Ուկրաինայի հետ գործողություններում, իսկ նրանց պատասխանում են՝ «Կորեք գրողի ծոցը»։ Հետևաբար, Թուրքիայի հանդեպ մեր խաղաղասիրությունը, չգիտես՝ ինչու, ինձ երկիմաստ է թվում: Ինձ թվում է, որ այստեղ՝ Ռուսաստանի ներսում, հասարակության տարբեր շերտերում, ինչ-որ գրգռվածություն է կուտակվում այն փաստի կապակցությամբ, որ մեր «հիանալի գործընկերները» Միջերկրական ծովում իրենց ակտիվ են պահում: Բայց նրանք միայն մեզ հետ չեն այսպես վարվում»,- ասել է Կուրղինյանը:
Նա նշել է, որ իսրայելական ամենամեծ թերթերից մեկը՝ The Jerusalem Postը, գրում է, որ Թուրքիան, այլ ոչ թե Իրանը, Իսրայելի հիմնական թշնամին է, ինչն անհնար էր պատկերացնել բառացիորեն հինգ տարի առաջ: Քանի որ ավելի վաղ Իսրայելը Թուրքիային համարում էր Իսրայելի հիմնական աշխարհիկ եղբայրը, ի տարբերություն թշնամական մահմեդական Իրանի: Հիմա ամեն ինչ այլ է: Եվ դրանք գլոբալ փոփոխություններ են աշխարհում ուժերի ամբողջ կազմում:
Այս ամենը հաջորդել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ Երուսաղեմը թուրքական (օսմանյան) քաղաք է, որը արաբները չկարողացան իրենցով անել, բայց նա «ինչ-որ արաբ» չէ, նա թուրք է, որը թույլ չի տա նման սխալ: Նույն կերպ՝ Թուրքիան իրեն լկտիորեն է պահում Թուրքեստանում՝ համարելով, որ բռնել է «Աստծո մորուքից», և նա աջակցում է Ուկրաինային: Այս ֆոնին՝ Իրանը մի տեսակ անհանգստություն է զգում: Եվ այս ամենը շատ վտանգավոր է Ռուսաստանի համար»,– նշել է Կուրղինյանը: