|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Բանն այն է, որ թե՛ Արշակյանը, թե՛ Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այսինքն՝ փակել են իրենց կյանքում խորհրդարանական էջը։
ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, հարց է բարձրացվել՝ ինչո՞ւ է նման պատասխանատու գործընթացը վստահվել այն գործիչներին, ովքեր արդեն իսկ որոշել են հեռանալ խորհրդարանական կյանքից։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արշակյանի և Պողոսյանի թեկնածությունները հաստատվել են ՔՊ վարչության կողմից, և նախաձեռնությունը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանինը, քանի որ նա համարել է, որ Արշակյանն ու Պողոսյանը օբյեկտիվ կլինեն, անձնական շահ չեն ունենա։ ՔՊ վարչությունն էլ քվեարկել է առաջարկի օգտին՝ հանձնելով նրանց այդ կարևոր պատասխանատվությունը։
Ի դեպ, նշենք, որ մարտի 27-ին և 28-ին կայանալիք ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 համարների ընտրությունները ևս Արշակյանն ու Պողոսյանն են ղեկավարելու»։