Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակակիցը հակաէսթետիկի և այլասերվածության էպատաժային քարոզը չէ՝ ըստ Yerkir.am-ի անարխիստ Միխայիլ Բակունինի այս խոսքն է մեջբերել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ ԱԺ-ում, «Կրթության ոլորտի բարեփոխումներ․ առաջիկա ռազմավարական մարտահրավերները» քննարկման ժամանակ:
«Քո ինքնության «ես»-ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին, քո ինքնության հանդեպ հիստերիկ բարդույթներ ունենալը բնորոշ է չկայացածներին: Ես տոլեռանդ եմ մինչ այն պահը, երբ չեն ներխուժում իմ անձնական տարածք՝ առանց իմ թույլտվությունն ունենալու»,-շարունակել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում որոշ «լժեմոդերնիստներ» շատ արհեստական օրակարգ են առաջ բերում՝ ազգայինը հակասության մեջ դնելով ժամանակակիցի հետ։
«Իսկ ո՞վ է ասել, որ դրանք հականիշներ են: Ազգայինը կարող է լինել շատ էլ ժամանակակից»,-ասել է նա:
Զոհրաբյանը կարծում է, որ պետք չէ ազգայինը հակադրության մեջ դնել ժամանակակիցի հետ, ինչ-որ իդիոտ տեսքտեր արտաբերել, փորձել «լժեմոդերնիստական» անհեթեթ գաղափարներ ներարկել, ամեն ինչ քանդել. «Քանդելու շատ բան կա, սակայն քանդեք այնտեղ, որտեղ քանդելու բան կա»:
Եթե չունենք որակյալ, բարձր սանդղակի կրթություն, ապա ցանկացած ոլորտ Հայաստանում լինելու է խեղված, կաղ, համոզված է Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի՝ դպորցների ապաքաղաքականությունը լավ քայլ է, բայց եթե այսօր իշխանությունները հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հանձնարարի անել այն, ինչ նրանք անում էին տարիներ շարունակ, նրանք կանեն՝ պատերին «նկար կճպացնեն», քվեախցիկը կրծքով կփակեն. «Գերակշիռ մեծամասնությունն անելու է, հանկարծ մեկը թող չասի, որ բոլորի մոտ մտածողության հեղափոխություն է տեղի ունեցել»:
Բուհերում էլ, ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, կոռուպցիան առաջնագծում դեռ կատաղորեն դիմադրում է և այնտեղ համակարգային լուրջ փոփոխություններ են պետք:
Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ ամիս ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ակցիաներ է իրականացնում, որի պահանջներից մեկն էլ չեղարկելն է "Բարձրագույն կրթության և գիտության մասին"՝ նշված օրինագիծը։ Փաստաթղթի համաձայն՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից հանվելու են Հայոց լեզուն, Հայոց պատմությունն ու Հայ գրականությունը։ Նրանք նաև պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ վստահ են, որ նախարարը ձախողում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների քաղաքականությունը։ Դեկտեմբերի 3-ին, երբ ցուցարարները գնացել էին ԿԳՄՍ նախարարություն՝ հանդիպելու Արայիկ Հարությունյանի հետ, ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետևանքով 24 մարդ հայտնվեց Ոստիկանության տարբեր բաժանմունքներում։