Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շինարարական ընկերության ներկայացուցիչը, ըստ Yerkir.am-ի, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հարցրեց պետական կառավարման ղեկավար կազմի համար պաշտոնի անձնագիր ստեղծելու անհրաժեշտության մասին, որը իր հետևից կբերի ճիշտ մասնագետների և այդ պաշտոններին հարիր մարդկանց նշանակման, որոնք ունենան կենսափորձ և հայեցի մտածելակերպ։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետական ծառայության համակարգը հենց ենթադրում է, որ բոլոր պաշտոնները պետք է ունենան իրենց անձնագրերը, և այդ անձնագրերը կան, ուղղակի ոչ ոք դրան չի նայում, իսկ իրենք ժամանակին սրբորեն հետևում էին դրան, այն ժամանակ կարիերայում աճի տեմպն էր նաև երևում։
«Այդ համակարգը մտնողները մտնում էին երկու գործոնի համար․ առաջինը՝ կանխատեսելի կարիերա, երկրորդը՝ իրենց գիտելիքները ներդնելու՝ 8 ժամն աշխատելու, գնալու՝ ուրիշ բանով զբաղվելու համար, բոլոր չեն ուզում բիզնեսով զբաղվել։ Այդ ամենը կար։ Նաև էթիկական դեկլարացիա պետք է լինի՝ մարդն ինչ կարգի անհամատեղելի կապեր պետք է ունենա իր հետ աշխատող ազգականների հետ։ Այն ժամանակ սրբորեն հետևում էինք, այդ պատճառով պետական համակարգն աշխատում էր»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա համոզմամբ՝ հիմա այդ համակարգը չի աշխատում նաև այն պատճառով, որ բերում են՝ «շեֆ» են նշանակում ինչ-որ մեկին, որը «զրո» է։
«Նաև՝ ոչ մեկը խնդիր չի դնում․ համակարգը քանդելու ձևը՝ բերես, գործող համակարգի գլխին մի հիմարի դնես։ Այդ ամենը կա, պետք է խստացնել հետևումը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ մենք թայֆայության հակում ունենք՝ բարեկամների, ծանոթների մտցնել աշխատանքի, պետք է վերհասկել, որ այս կարգի երևույթներ չլինեն։
Մանրամասն՝ տեսանյութում․