Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի առջեւ բնապահպանները բողոքի ցույց էին կազմակերպել:
Ըստ նրանց` շենքի հետնամասում «Լոկալ Դիվելոփերզ» ընկերության (նախագահ` Սամվել Մայրապետյան) կողմից կառուցվող հյուրանոցը սպառնում է ԱՕԿՍ-ի եւ կողքի շինության գոյությանը: Ցուցարարները պնդում են, որ շինարարության հետեւանքով արդեն երկու կառույց է քանդվել:
ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային պետ Կարո Այվազյանը հավաստիացնում է, թե քանդված շինությունը 19-րդ դարի կառույց չէ, այլ 1970-ականներին է կառուցվել եւ հուշարձան չի համարվում: Այվազյանը պնդում է, որ կառույցը 2004-ին արդեն իսկ գոյություն չի ունեցել, ինչի հետ ցուցարարները համաձայն չեն. նրանք էլ, իրենց հերթին, հավաստիացնում են, որ այն քանդվել է 7 ամիս առաջ:
«Բոլորը համարակալված կառույցներ են եւ անպայմանորեն վերակառուցվելու են «Հին Երեւան» նախագծի շրջանակում»,- ասաց Այվազյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, բնապահպանների բարձրացրած հարցին ընթացք կտա: