Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«2016-ի մայիսին Արցախում առիթ ունեցա զրուցել դաշնակցական կամավորականների հետ։ Վաշտերից մեկը, մարտական հերթապահությունն ավարտելով, վերադառնում էր Երևան։ Մի միտք շատ հստակ եմ հիշում։ Միջին տարիքի, սասունցու թեթև բարբառով մի կամավորական ասաց՝ էհ, տղա ջան, շատերն են փորձում իրենք իրենց կամ ուրիշներին համոզել, որ պատրաստ են անգամ կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Իսկ մենք դրա կարիքը չունենք, որովհետև մենք դաշնակցական ենք - այնտեղ ենք, որտեղ ամենադժվարն է, այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է։