|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, որում քննարկվում էր Հայոց ցեղասպանության բանաձևը, ավարտվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքը, բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:
Քննարկման ավարտից առաջ ելույթ ունեցած Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենը նշեց, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը պետք է հստակ կիրառի անհրաժեշտ տերմինը և 1915 թվականին տեղի ունեցածն անվանի Ցեղասպանություն:
Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսն էլ ընդգծեց, որ ընդունելով Հայոց ցեղասպանության բանաձևը` Բելգիան կշահի հանրության վստահությունը: «Հայոց ցեղասպանությունը կճանաչի նաև Թուրքիայի ձախակողմյան` «Հեղափոխական-սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցությունը: Կարծում եմ` առաջ շարժվելու միակ ճանապարհը դա է»,- ասաց Վան Հեեսը:
Նիստի ընթացքում ելույթով հանդես եկած բոլոր պատգամավորներն էլ չժխտեցին Հայոց ցեղասպանության փաստը և ներկայացրեցին իրենց կուսակցությունների դիրքորոշումները:
Մանրամասները` այստեղ: