Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Բաղդադից 50 կմ արեւմուտք գտնվող Էլ Ֆալուջա քաղաքում սուննի ցուցարարների եւ կառավարական զորքերի բախումների հետեւանքով զոհվել է 5 ցուցարար, ավելի քան 60 մարդ վիրավորվել է: Իրաքյան ԶԼՄ-ների տեղեկություններով` տուժել են նաեւ կանայք եւ երեխաներ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Զինվորները նախ օդ են կրակել, ապա ցրել ցուցարարներին, ովքեր ցանկացել են քաղաքի հրապարակներից մեկում ուրբաթօրյա աղոթք անցկացնել: Սակայն, երբ ակցիայի մասնակիցները սկսել են նրանց ուղղությամբ քարեր նետել, այրել են զինվորական մեքենաներից մեկը, զինվորները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:
Իրաքի քաղաքներում զանգվածային ցույցերը սկսվել են 2012-ի դեկտեմբերից եւ անցկացվում են հիմնականում սուննի բնակչությամբ նահանգներում: Ցուցարարները պահանջում են վերացնել հակաահաբեկչական օրենքի որոշ դրույթներ, որոնք, նրանց կարծիքով, հնարավորություն են տալիս իշխանություններին անօրիանական գործողություններ կատարել, նաեւ պահանջում են ազատ արձակել առանց դատի ու հետաքննության բանտարկվածներին: