|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Անձերը ենթարկվել են ֆիզիկական և հոգեկան բռնության, օրինակ հարկադրաբար ստիպել են փորի իր գերեզմանը որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր։ Ստորացուցիչ վերաբերմունքը ևս կիրառելի է եղել, օրինակ հարկադրել են համոզմունքներին կամ հայի ինքնությանը վնասող գործողությունների գնալ, ինչպիսիք են ադրբեջանական դրոշ համբուրելը, կամ սեփական համոզմունքերին հակառակ Արցախի հարցում դիրքորոշումներ արտահայտելը։ Առանձնակի դաժանություն է ցուցաբերվել այն անձանց նկատմամբ, ովքեր ունեցել են քրիստոնեական արժեքներ բացահայտող իրեր կամ դաջվածքներ, այրել են մարմնի այն մասերը, որը կրոնական սիվոլ էր»,- այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով կազմակերպված համաժողովի ժամանակ ասաց Սիրանուշ Սահակյանը։