Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) չորեքշաբթի նոր զեկույց է հրապարակել, որում նշված են այն երկրները, որտեղ կրոնական հետապնդումներն առավել դաժան են, հաղորդում է Catholic News Agency-ն (Ինգլվուդ, ԱՄՆ): Ադրբեջանն առաջին անգամ հայտնվել է «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» (CPCs) ցուցակում Հայտարարվում է` Բաքուն ավելի ու ավելի է ոտնահարում ինչպես ադրբեջանցի մահմեդականների, այնպես էլ էթնիկ փոքրամասնությունների կրոնական իրավունքները, ինչպիսիք են հայ քրիստոնյաները: Ըստ USCIRF-ի զեկույցի՝ Ադրբեջանի քաղաքացիները «պարբերաբար» ենթարկվում են հետապնդումների, տուգանքների եւ ազատազրկման՝ իրենց կրոնական գործունեության պատճառով: Նշվում է՝ 2023 թ-ին Ադրբեջանում 183 «խաղաղ հավատացյալներ» անարդարացիորեն ազատազրկվել են իրենց կրոնական համոզմունքների կամ գործունեության պատճառով: «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բռնազավթումից եւ դրան հաջորդած հայ քրիստոնյաների զանգվածային փախուստից» հետո, USCIRF-ի տվյալներով, մի քանի պատմական քրիստոնեական օբյեկտների վնաս է հասցվել, պահպանվում է լուրջ մտահոգությունը տարածաշրջանի հնագույն կրոնական օբյեկտներին հետագա սպառնալիքների կապակցությամբ: Ադրբեջանը հայ հոգեւորականներին վտարել է նաեւ Հայաստանի հետ սահմանին գտնվող Քելբաջարի շրջանի պատմական Դադիվանք վանքից: