կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-14 13:14
Տարածաշրջան

Սևակին սպանողը պատժվեց, բայց Սևակին սպանած ատելության մթնոլորտը շարունակվում է. Գարո Փայլան

Սևակին սպանողը պատժվեց, բայց Սևակին սպանած ատելության մթնոլորտը շարունակվում է. Գարո Փայլան

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է երեկ թուրքական դատարանի կողմից պոլսահայ Սևակ Բալըքչըի սպանության համար մարդասպան Քըվանչ Աղաօղլուին 16 տարի 8 ամիս ազատազրկման դատավճռին:

«Սևակ Բալըքչըն Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին՝ 2011 թ. ապրիլի 24-ին ատելությամբ սպանվել է զինվորական ծառայության ընթացքում: 9 տարի տևած արդարության պայքարի արդյունքում, մարդասպանը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման: Սևակին սպանողը ստացավ իր պատիժը, բայց Սևակին սպանած ատելության մթնոլորտը դեռ շարունակվում է», - ըստ Yerkir.am-ի՝ իր թվիթերյան էջում գրել է Փայլանը:

Թուրքական Bianet.org-ին տված հարցազրույցի ընթացքում Փայլանը նշել է, որ վերջապես երկրում ականատես եղանք, որ հայերի դեմ ատելությամբ կատարված հանցանքը դատարանի կողմից պատժի արժանացավ:

«Այդ մեղադրայլի կողմից հայի սպանության մթնոլորտը դեռ պետք է հետաքննվի, սակայն դեռ չենք առերեսվել նման բանի: Հույս ունեմ, որ այս որոշումը կթեթևացնի Սևակի ընտանիքին և նրան սիրողների սրտերը» , - նշել է Փայլանը և հույս հայտնել, որ նման որոշում կկայացվի նաև Հրանտ Դինքի սպանության գործում: