Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգում: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին տեղեկացրել է Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը: Ըստ նրա` այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին:
«Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած հայոց կոտորածը դատապարտող բանաձեւը պատրաստվում են ներկայացնել քվեարկության: Նա հաստատել է, որ դա «ամոթի խարան» է Թուրքիայի ճակատին, եւ բոլոր կառավարությունները ևս պետք է դատապարտեն այդ անմարդկային կոտորածը»,- ասաց Արմեն Մազլումյանը:
Պաքրին նշել է, որ եգիպտական խորհրդարանի անդամները ստորագրահավաք են կազմակերպել, և 337 պատգամավոր հավանություն է տվել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման նախաձեռնությանը` վստահություն հայտնելով, որ քվեարկությունը կկատարվի բանաձևի օգտին: Եգիպտացի պատգամավորը միաժամանակ դատապարտել է արաբական պետությունների կեցվածքը Հայոց ցեղասպանության առնչությամբ`նշելով, որ մինչ այժմ միայն Լիբանանն է ճանաչել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում