|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի Վճռաբեկ դատարանը գյուլենականների գործով ձերբակալած Ահմեթ Ալթանի, Մեհմեթ Ալթանի և Նազլը Ըլըջաքի ցմահ դատավճիռները չեղյալ է հայտարարել:
Վճռաբեկ դատարանի 16-րդ քրեական վարչությունը որոշում է կայացրել, ըստ որի` Ահմեթ Ալթանը և Նազլը Ըլըջաքը չեն խախտել Սահմանադրությունը, սակայն աջակցություն են ցուցաբերել գյուլենականներին: Դատարանը, այնուամենայնիվ, մերժել է նրանց ազատ արձակելու պահանջը, սակայն ազատ է արձակել Մեհմեթ Ալթանին` բավարար ապացույցներ չունենալու հիմքով. հաղորդում է «Ակօսը»:
Նշենք, որ Ալթան եղբայներն ու Նազլը Ըլըջաքը Թուրքիայում հայտնի են իրենց համարձակ հայտարարություններով: Նրանք բացեիբաց խոսում են Հայոց ցեղասպանության իրողության մասին և քննադատում երկրի մերժողական քաղաքականությունը: Մեհմեթ Ալթանը շարունակաբար իր դժգոհությունն էր հայտնում դպրոցական դասագրքերում հայատյացության փաստի վերաբերյալ, իսկ եղբայրը` Ահմեթը, կասկածի տակ էր դրել թուրքերի ծագումը` հայտարերլով. «Թուրք չենք, այլ հայերի և հույների համատեղ ժառանգները»: