Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն է հանձնվել Հայոց և մնացյալ ցեղասպանությունները դատապարտող, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող հայտարարության տեքստը: Նա նշեց, որ ԵԽԽՎ շուրջ 200 պատգամավոր ստորագրել է այդ հայտարարությունը: Պատգամավորների շրջանում ստորագրահավաքը շարունակվում է:
Panorama.am-ի հաղորդմամբ` հայտարարության տեքստում ասվում է. «Ցեղասպանությունը հանդուրժողականության սկզբունքների եւ մարդու իրավունքների ու ազատությունների հիման վրա ստեղծված հասարակության համար աներեւակայելի հանցագործություն է: Նման հանցագործությունների կանխարգելումը վստահորեն կարող է կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների եւ հումանիտար աղետների ծավալումը: Հայոց ցեղասպանության` հստակ եւ ժամանակին չդատապարտվելը զգալիորեն հանգեցրել է մարդկության դեմ հետագա հանցագործությունների` Հոլոքոստի եւ այլ ցեղասպանությունների կանխման տապալմանը:
2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում իրագործված այդ սարսափելի հանցագործության արդյունքում զոհվեց 1,5 մլն հայ»:
Փաստաթուղթը ստորագրած պատգամավորները այդպիսով հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին, դատապարտել մարդկության դեմ բոլոր հանցագործությունները, ցեղասպանությունները` ցավով նշելով դրանց ժխտման բոլոր փորձերը:
«Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխումը պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը»,- ասվում է հայտարարության մեջ եւ շեշտվում, որ Եվրոպայի խորհուրդը կարեւոր դեր պետք է ունենա այդ ուղղությամբ միջազգային ջանքերին աջակցության գործում:
«ԵԽ-ն պետք է կոչ անի իր կազմում ընդգրկված պետություններին` հաշտվել սեփական անցյալի հետ եւ հող նախապատրաստել ժողովուրդների հետագա հաշտեցման համար»,- ասվում է հայտարարության մեջ: