|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Միջազգային հեղինակավոր թերթերը շարունակում են արձագանքել Թուրքիայում կայացած հանրաքվեին և պատկերացնել հավանական զարգացումները երկրում:
Ամերիկյան The New York Times թերթը ընտրությունների արդյունքների վերաբերյալ նշել է, որ Թուրքիան կշարունակի մնալ անհավասարակշիռ մարդու ձեռքերում: «Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին ասվելիք ամենալավ բանն այն է, որ ժողովրդի 48.7 տոկոսը նախագահ Էրդողանի բռնապետական կառավարման դեմ արել է մինչ այսօր արված անհամեմատ քայլ: Կիրակի օրը ձայների 60 տոկոսն ակնկալող Էրդողանը պարտվեց մեծ քաղաքներում՝ ինչպիսին են Անկարան և Ստամբուլը»,- գրել է թերթը:
The New York Times-ի համոզմամբ՝ ընտրությունների արդյունքում պարզ դարձավ՝ Թուրքիան կշարունակի մնալ անհավասարակշռված և ոխակալ մարդու ձեռքերում:
Թերթը նաև հիշեցրել է դեռևս 2003 թվականին վարչապետ դառնալու ժամանակ Էրդողանի ելույթը՝ Թուրքիան մուսուլմանության և ժողովրդավարության օրինակ դարձնելու վերաբերյալ: «Էրդողանը վերջին տարիների ընթացքում ագրեսիվ կերպով մարեցրեց ընդդիմությունը, բանակը, ակադեմիան և մամուլը: Ռազմական հեղաշրջումն էլ պատրվակ դարձավ, որ նա ավելի սանձարձակվի»,-նշել է թերթը: