կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-10 19:26
Աշխարհ

Սմարթֆոններին երկու տարի է մնացել. ի՞նչ կլինի դրանից հետո

Սմարթֆոններին երկու տարի է մնացել. ի՞նչ կլինի դրանից հետո

Բջջային հեռախոսների համար պրոցեսորներ և մոդեմներ արտադրող Qualcomm   ընկերության նախագահ Քրիստիանո Ամոնը Business Insider-ի հետ զրույցում հայտարարել է, որ սովորական սմարթֆոնները 2 տարի անց պատմության գիրկը կանցնեն. հայտնում է yerkir.am-ը:

Նրա խոսքով՝ 5G-ի տարածումը հեռախոսները կդարձնի ոչ արդիական, դրանց փոխարինելու կգան նոր ունիվերսալ սարքավորումներ: Մոտակա երկու տարիներին աշխարհում կգործեն 5G առևտրային ցանցեր, ինչը հնարավորություն կտա սկսելու սմարթ ակնոցների արտադրությունը:

«Դրանք լիովին չեն փոխարինի հեռախոսին, սակայն մարդիկ կունենան էլեկտրոնային նոր սարքավորումներ: Դա սովորական ակնոցի էվոլյուցիան է»,- ասել է Ամոնը՝ հավելելով, որ նոր ակնոցները կթողարկվեն արդեն 2021-ին: