|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այն նույն Թուրքիան, որը հովանավորել ու հովանավորում է տարբեր երկրներում պատերազմներն ու ահաբեկչությունը: Ցավոք, դա նաև հայ ժողովուրդն է իր մաշկի վրա զգացել:
Ի դեպ, Թուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և´ 2016-ին, և´ 2020-ին և´ դրանից հետո, նույն Թուրքիայի հետ համատեղ զինում ու պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ:
Թուրքիայի գլխավոր դաշնակից Ադրբեջանն էլ քարոզչական, քաղաքական, էներգետիկ և մի շարք առումներով այսօր սատարում է Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինի ժողովրդի դեմ:
Դե Հայաստանի իշխանությունն էլ ստեղծված իրավիճակում ուզում է հանրության` դեռևս չկողմնորոշված, մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել, խաղաղության հասնել և պետականություն չկորցնել:
Իսկ իրականում Հայաստանն այսօր շատ նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի ու բարեկեցության մասին է մտածում»: