կարևոր
6061 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-15 15:01
Քաղաքական

Ադրբեջանում Փաշինյանին նվիրված երգ կա, դրանից հետո համարձակվո՞ւմ եք որևէ այլ ուժի ասել պատվեր կատարող․ Վարդանյան

Այսինքն՝ 6 օրվա իշխանությունը ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչինչում մեղավոր չէ՞։ Այս մասին ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով, 2 պրոցես է ընթանում՝ բանավոր պայմանավորվածությունների և գրավորների։ Բանավոր պայմանավորվածություններով՝ զորքերը հետ են քաշել Գորիս-Կապան ճանապարհից, փակել եք Արցախի հարցը, չեք խոսում վերադարձի իրավունքի մասին, հիմա խոսում եք Տավուշից գյուղեր հանձնելու մասին, հետո կգա մի կետ, որ գրավորով այդ ամեն ինչը կամրագրեք։

«Ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Ադրբեջանը զիջում է այն, որ իր կողքը ՀՀ կա, բայց չի ընդունում՝ ինչ սահմանով և ո՞ր տարածքում գոյություն ունի։ Ադրբեջանին սարքել եք ՀՀ անվտանգության երաշխավորը»։ 
Պատգամավորը նաև փաստերով հակադարձեց ԱԳ նախարար Միրզոյանի այն մեղադրանքին, որ ընդդիմությունն է Ադրբեջանի պատվերը կատարում։

Մանրամասն՝ տեսանյութում