կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 18:52
Քաղաքական

Թրամփը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ՝ լուծելով Ղարաբաղյան հակամարտությունը. The Washington Times

Թրամփը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ՝ լուծելով Ղարաբաղյան հակամարտությունը. The Washington Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի Նոբելյան մրցանակ ստանալ՝ օգտագործելով իր վարպետությունն աշխարհի ամենադժվար լուծվող կոնֆլիկտներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար:

Նման կարծիք է հայտնել ամերիկյան Caspian Group Holdings ընկերության գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին: «Թրամփի և նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հստակ ազդանշան է առ այն՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային հարթակում կոնֆլիկտների լուծման համար Միացյալ Նահանգների գործընկերը կլինի»,- գրում է Սոբհանին իր հոդվածում, որը հրապարակվել է The Washington Times պարբերականում:

Ընդ որում, վերլուծաբանն ընդգծում է, որ այդ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ՌԴ նախագահի ձեռքում:

Վերլուծաբանը նշում է, որ վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Ադրբեջանը աշխարհում այն քիչ մուսուլմանական երկրներից անվանեց, որն «արժանի է Վաշինգտոնի անմիջական և ոչ երկիմաստ ուշադրությանը»:

«Դոնալդ Թրամփի առջև խնդիր է դրված` համոզել Վլադիմիր Պուտինին` հակամարտության խաղաղ կարգավորման պլան ներկայացնել»,- գրում է Սոբհանին: