կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 10:08
Մշակույթ

Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի Սուրբ Նարեկ մատուռն ու նրա հրաշագործ ավետարանը

Արագածոտնի մարզի  Չքնաղ գյուղի Սուրբ Նարեկ մատուռն ու նրա հրաշագործ ավետարանը

1828 թվականի փետրվարի 10-ն  ցարական Ռուսաստանի և շահական պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը: Պարսկահպատակ մնացած գավառների և Արևմտյան Հայաստանի բնակիչները այս շրջանում սկսեցին արժևորել քրիստոնյա երկրի հովանու ներքո ապրել և ստեղծագործելու  հնարավորությունը, դրա համար էլ նրանք բուռն կերպով արձագանքեցին 1828 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կաթողիկոս Ներսես Աշտարակեցու կոչին տեղափոխվել և վերաբնակվել Արևելյան Հայաստանում:

1828-1829 թթ. ռուս- թուրքական պատերազմի ավարտից և Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո նմանատիպ հնարավորություն ընձեռնվեց նաև Արևմտահայությանը:

Մշո գավառի Բուլանուղ գյուղից  Արևելյան Հայաստանում վերահաստատվեց 12 ընտանիք, որոնցից մեկն էլ Հովսեփյան գերդաստանն էր, որոնք ժամանակի հետ տեղափոխվեցին և հաստատվեցին Արագածի արևելյան լանջերին գտնվող Չքնաղ գյուղում:  Հատկանշական է, որ այդ շրջանում վերաբնակները անկախ նրանից թե ինչ գույք կտեղափոխեին իրենց հետ, նրանք իրենց հետ բերում էին նաև «Նարեկ» կոչվող ավետարանները:

Նկար 1

Ահա այս ավետարանը, որը Հովսեփյան ընտանիքը Բուլանուղ գյուղից իր հետ տեղափոխեց  Արևելյան Հայաստան: Այն թվագրվում է 17-րդ դարով: Հատկանշական է, որ այս ավետարանը Նարեկ է կոչվել զուտ իր բուժիչ զորության, ոչ թե  Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության օրինակներից մեկը լինելու համար, բայց Նարեկ անվանակոչությունը ասոցացված  է  հենց Նարեկացու անվան հետ:

Հետագայում Հովսեփյան ընտանիքը վերահաստատվել է Արագածի արևելյան լանջերին գտնվող Չքնաղ գյուղում, իրենց հետ տեղափոխելով հրաշագործ ավետարանը, իրենց տան հարևանությամբ կառուցել են Սուրբ Նարեկ կոչվող մատուռը ու հենց մատուռում էլ սրբորեն պահում էին այս հրաշագործ ավետարանը:

Նկար 2

Ի դեպ հին մատուռը կառուցվել է գյուղի տարածքում բավականին հայտնի որձաքարի մի տեսակից, որը տեղացիները անվնում են լեռ քար (Այն բնականից աչքի է ընկնւմ մակերևույթի հարթությամբ և առանձնանում է իր սպիտակ և կապույտ տեսակներով):

Նկար 3

Նկար 4

Նկար 5

Նկար 6

3-րդից 6-րդ  նկարներում երևում է մատուռի հին պատերն են հենց վերոնշյալ  քարատեսակից են:  Բոլոր նկարները փաստում են, որ մատուռի հին պատերը կաղածեփ են:

Կառուցումից  ի վեր մատուռ եղել է  չքնաղցիների գլխավոր սրբավայրերից մեկը:  Ժամանակի ընթացքում գյուղի տարածքում կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, բայց այս մատուռը  գյուղի բնակիիչների համար երբեք չի կորցրել իր դերն ու նշանակությունը:  Տաղավար տոներին  գյուղի բնակիչները թե' նախկինում, թե' հիմա անպայման այցելում են այս մատուռ:

Մատուռը իր դերն ու նշանակությունը պահպանեց նաև 1939 թվականից հետո, երբ Հովսեփյան ընտանիքը Չքնաղ գյուղից տեղափոխվեց և վերահաստատվեց Երևանի հարակից Կողբ գյուղում`  իրենց հետ տանելով  Սուրբ գիրքը: Խորհրդային տարիներին Սուրբ Ստեփանս եկեղեցին քանդվեց, իսկ մատուռի նշանակությունը գյուղի համար ավելի բարձրացավ:

ԽՍՀՄ անկումից հետո վերականգնվեց  Սուրբ Ստեփանոս եկեղեցին,  դրան զուգահեռ Հովսեփյան ընտանիքի ջանքերով  ժամանակակից ճարտարապետական լուծումներվ արդիկանացվեց  և ամրացվեց Նարեկ մատուռի պատերը, Մատուռի տանիքին կառուցվեց  զանգակատուն և Սուրբ Ստեփանոս եկեղեցու հետ միասին 2004 թվականի հունիսին վերաօծվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ: Հրաշագործ ավետարանն էլ վերադարձվեց մատուռին և առ այսօր պահպանվում է այնտեղ:

Նկար  7

Ահա մատուռի հնաոճ դուռը, որն ամրացված է հատուկ երկաթե դետալների միջոցով: այդ դետալները կոչվում են ծղխնի (կարճ Ծխնի), որը մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը լայնորեն կիրառվում էր հատկապես գյուղական բնակավայրերում: Սրանք բացառապես դարբինների ձեռքի աշխատանքի արդյունք են և աչքի են ընկնում իրենց դիմացկունությամբ:

Նկար 8

Մատուռի ծածկն է  կաղնու փայտից պատրաստված գերաններից: Ինչպես բոլոր հնամենի մատուռները այս  մատուռն էլ ունի երդիկ, որը նախևառաջ ծառայում է որպես  բնական լուսավորության աղբյուր: Հատկանշական է, որ օրվա բոլոր ժամերին անկախ արեգակի դիրքից,  այս երդիկից մշտապես ապահովվում է արեգակի շողերի մուտքը մատուռի ներս:

Հաջորդիվ վեցը լուսանկարներ են, որոնք մատուռի ներսում են արվել.

 

 

 

 

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ