կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 16:03
Աշխարհ

ԱՄՆ-ը գրեթե ավարտել է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը

ԱՄՆ-ը գրեթե ավարտել է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը

ԱՄՆ-ն ավելի քան 95%-ով ավարտել է Աֆղանստանից իր ռազմական ուժերի դուրսբերումը: Այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Դուրսբերման գործընթացը շարունակվում է: Կենտրոնական հրամանատարության գնահատականների համաձայն՝ մենք ավելի քան 95%-ով ավարտել ենք դուրսբերման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն յոթ օբյեկտի վերահսկողությունը փոխանցել են Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը։ Բացի դրանից՝ շուրջ 17 հազար միավոր ամերիկյան սարքավորումներ են փոխանցվել Պենտագոնի նյութատեխնիկական ապահովման բաժին՝ հետագա ոչնչացման համար: