Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 21:20
Հասարակություն

Նախատեսվում է Օդեսան շրջափակման ենթարկել հյուսիսից. դեպքերն Ուկրաինայում

Նախատեսվում է Օդեսան  շրջափակման ենթարկել հյուսիսից. դեպքերն Ուկրաինայում
Ուկրաինական պատերազմի մասին.
 
1. Ռուսներն արդեն շեշտադրում են Ղրիմի ճակատի ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ: Մարտեր են գնում Վոզնեսենսկ քաղաքի համար, երբ հեռանկարում նախատեսվում է Օդեսան ռազմավարական շրջափակման ենթարկել հյուսիսից: Միաժամանակ, դատելով ըստ ամենայնի, մոտակա օրերը Օդեսայի ափերին ԾՈՎԱՅԻՆ ԴԵՍԱՆՏ կիջեցվի,
 
2. Ուկրաինական Դոնբասյան խմբավորման օղակումը ձգձգվում է, սակայն այստեղ ի հայտ է եկել ՆՈՐ ՊԱՀ՝ մի կողմից, այո, շրջապատումը դժվար է, բայց մյուս կողմից էլ ռուսները ձգտում են թույլ տալ հակառակորդին հեռանալ և հենց այդ ընթացքում ջարդել,
 
3. Լուր եկավ, որ Ուկրաինա է ուղարկվելու Բայրաքթարների նոր խմբաքանակ, իսկ Զելենսկին էլ հայտարարեց, որ երկիր կժամանի 16.000 կամավորական, իրականում՝ վարձկան, կազմված ընդհուպ մինչև ճապոնացիներից:
 
Լարված աշխատանքային պայմաններում խիստ կարևորից այս պահին այսքանը…
 
Մհեր Հակոբյան
 
Ռազմական վերլուծաբան