Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արա Նախշքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եթե դու՛, այդքան չկաս, որ քո սեփական մտքի հրապարակման արդյունքում հետեւորդ ու ընթերցող ակնդիր ու ունկնդիր հավաքես, ապա այդ նույն բանը մի արա ուրիշի հաշվին։ Չի կարելի, այդպես արդարացի չէ։
Անվերջ նայում եմ լրահոսը։ Շատ երեւելի մարդիկ, զգալով իրենց սպառված լինելը, եւ հասկանալով, որ էլ այլեւս իրենց լսող ու կարդացող չկան, մատերը դնում են համընդհանուր վերքի վրա եւ սեղմում ամբողջ ուժով, իրենց շուրջն հավաքելով մի զանգված, որոնք միավորվել էին, ոչ թե հանուն այսօրվա ունեցածի, այլ՝ երեկվանը չլինելու սկզբունքով։
Ով քնից զարթնում է, եւ օրվա մեջ անելիք չունենալու պատճառով, հանկարծ ուզում է վերականգնել հոգեբանական վիճակն ու նորից դուր գալ իր թիմի անդամներին, հիշում է, որ ՀՅԴ-ն մերժված է Հայրենիքում ու մեկ էլ միտքը «փայլատակում» է։ Սկսում է մի հիմարություն դուրս տալ եւ քանի որ ինքն էլ ըստ ոմանց, երեւելի մեկն է, հանկարծ սկսում են կիսել կարծիք-միտքը…
Արդեն չեմ հիշում, թե քանիերորդ անգամ եմ ասել այս մասին, բայց չեմ զլանա նորից կրկնելու․ Տո այ կիսատ չստացվածներ, Դաշնակցության արածի կեսն արած լինեիք, կասեի հա, լավ, հիմա մարդը արել է, ու հավասարն հավասարի պես վերաբերվում է ինչպես հարկն է։ Ո՞վ է ձեզ թույլ տվել, ցինիկ կերպով դրսեւորեք ձեզ հանրության առաջ։ Հերիք է մոլախոտի տպավորություն թողնեք։ Որ այդքան հավաքական եք դուք առանց դաշնակցության ու դաշնակցականների, դե Համահայկական դրամահավաքին խայտառակ ցուցանիշ չարձանագրեիք, ամոթ ձեզ։ Որ այդքան միասնական էիք առանց դաշնակցության ու դաշնակցականների, դե երկիրը երկիր սարքեք մեն մենակ, իրար կողքի եւ աշխարհի կողմից առաջադրված մարտահրավերների դիմաց։ Ես հասկանում եմ, որ կորցրել եք գլուխներդ «Հիսուսին» տեսնելով։ Բայց սթափվե՛ք, մեր ազգի փրկությունը ոչ թե «Հիսուսների» այլ ԶԵՆՔԻ մեջ է։ Քանի՞ անգամից պիտի հասկանաս, որ այդ կերպ չի կարելի քեզ պահել։ Մի փոքր ետ գնա եւ հիշիր դժնդակ, բայց եւ հերոսական 90-ականները։ Պատերազմին յուրաքանչյուր չորրորդ դաշնակցականը նահատակվեց հանուն վաղվա։ Աղետի գոտում, դաշնակցականների նվիրատվությամբ բնակարանաշինություն եղավ, դպրոց ու մանկապարտեզ հանձնվեց մանուկներին ու պատանիներին, մոր եւ մանկան հիվանդանոցը նվիրաբերվեց ծննդկան մորը ու մինչ օրս անվճար ծառայություն է մատուցվում ՀՕՄ-ի հատուկ վերահսկողությամբ։
Էդ ու՞ր տեսաք իմ դավաճանությունը, որ էսքան վառվաք ու վիրավորվեցիք։ Ասեմ ձեզ ի գիտություն. հանկարծ չարդարանաք ձեր տափակ մեկնաբանությամբ, թե մեր խոսքը վերեւների մասին է ու եւ այլն։ Այդ խղճուկ մեկնաբանությունը այլեւս հնացած է։ Ուրիշ պատճառաբանություն փնտրեք։ Մինչ դուք այլ բացատրություն ման կգաք, ես ասեմ, որ ՀՅԴ-ն վեր ու վար, աջ ու ձախ, հին ու նոր, ներսի եւ դրսի ու նման շատ բաներ, չունի՛։ ՀՅԴ-ն, ոչ միահեծան, ապակենտրոն կազմակերպություն է, եւ տեղի համապատասխան մարմինն է որոշում յուրաքանչյուրն իրենց երկրի կացության մասին։ Քիչ մնաց մոռանայի, երեւի ՀԱՅ ԴԱՏԻ գրասենյակներն էլ դուք եք պահում ու ձեր օրվա իշխանությունն է ամեն ինչ անում, որ արդյունավետ աշխատանքներ իրականացվեն։ Հերիք է, հերիք է, արդեն ոչ կլսվի, ոչ կկարդացվի։ Հիմա էլ տեսաք, որ ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն տարածեց ու դատապարտեց Պռոշյան համայնքում կատարված սրբապղծության մասով։ Էլի լավ է, որ պարփակվել է այդքանով։ Ինչքան է բախտները բերել, որ «լինչի դատաստանին» արժանացնելու պատժի կիրառման մասին չեն հայտարարել։
Մի խոսքով, շատ բան կա ասել-խոսելու, միայն ափսոս գրելով այդքանը անհնար է։ Միայն կխնդրեմ, մաքուր հայերենով ասած. «դիշովի» հեղինակություն ձեռք բերելու թարգը տվեք Դաշնակցության հաշվին կայանալ»: