Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. ըստ Yerkir.am-ի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:
Հարցին, թե քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրած ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է. «Սաղ երկիրը գյուղ տեղ ա»։
«Ազատությանը» հաջողվել է հարցեր ուղղել Սամվել Ալեքսանյանին ՏՄՊՊՀ շենքում։
Հիշեցնենք, որ մամուլի այն հրապարակումներից հետո, թե Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ է նվիրել, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հրապարակեց նվիրաբերված ավտոմեքենաների ցանկն ու նվիրատուներին: