Կան մոտ 6 վիրավոր և բերման ենթարկված քաղաքացիներ: Մի քանի ցուցարարների Զարուհի Փոստանջյանը համոզում էր ետ մնալ բախումներից:
Ցուցարարը՝ Զարուհի Փոստանջյանին. «Ձեր խաղաղ ելքերը ինչ-որ դրական բան տվեցի՞ն»:
Զարուհի Փոստանջյանը՝ ցուցարար երիտասարդին. «Ցավդ տանեմ, իրանք էլ մեր թշնամիները չեն, ոչինչ, գնանք, էրեխե'ք ջան, պետք չի»:
«Չենք էթում, հաշիվ ունինք, պատիվ ունինք, ուրեմն մնում ենք»,- ասաց ցուցարարը:
Նույն ցուցարարը հարցրեց Զարուհի Փոստանջյանին. «Մի հարցիս պատասխանեք` Դուք ճի՞շտ եք համարում, որ նստել եք ոստիկանական մեքենան: Որ գյումրեցուն ասեիք՝ տար ինձ Լոնդոն, կտաներ, բայց շան ավտո չպիտի նստեիք»:
«Ցավդ տանեմ, Մարտի մեկ մի' արեք»,- խնդրեց Զարուհի Փոստանջյանը:
Ցուցարարը չընկրկեց. «Մարտի երկուս ենք անելու: Ես պահանջում եմ` էդ լակոտին կախել Գյումրու հրապարակում, ու ով հասցնի ճակտից խփի»:
Հիմա այդ ցուցարարները շարժվում են դեպի դատախազության շենք: