Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երևանի Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին մոտեցավ ցուցարար մի կին ու ջերմ խոսքեր ասաց՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ցավդ տանեմ, շատ լավ մարդ ես դու, շատ, ես հատուկ եկել էի, որ մոտենայի Ձեզ»,-ասաց կինը։
Նա նշեց, որ երևանցի է․ «Շատ սիրում եմ իմ Երևանը, Հայաստանը, Ձեզ էլ հետը»։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․