կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 13:45
Հասարակություն

Ամբողջ Հայաստանը հովիվ են, ա՛յ ցավդ տանեմ․ գեղարքունիքցու ծաղրական արձագանքը՝ նախարար Քերոբյանին

Պարգեւը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից է, Երեւանում, իսկ ավելի հստակ՝ 16-րդ թաղամասում, մրգի ու բանջարեղենի առեւտրով է զբաղվում։ Թանկացումներից է խոսում, ասում է՝ բերքը մնացել է գյուղերում, իրացում չկա։ «Միրգը, բանջարեղենը թանկանում են, երաշտ տարի է, ոռոգման ջուր չկա, տխուր վիճակ է։ Իրացման խնդիրն էլ՝ մյուս կողմից, շուկան չի սպառում։ Առնող չկա, հարուստները Հայաստանից գնացել են, աղքատներն էլ կաղամբ ու կարտոֆիլ են ուտում, ո՞վ ա 500 դրամ տալիս՝ ծիրան առնում, ուտում»,- ասում է նա։

Աստղաձորցու խոսքով՝ ադրբեջանական զորքի՝ Գեղարքունիքի մարզում գտնվելու պատճառով մարզում անասնապահությունը քիչ-քիչ վերանում է։ «Պոստերը հասել են մարդկանց հայաթներ, անասնապահությունը քիչ-քիչ վերանում է մեր ռայոնից։ Մեր գյուղի անասնակերը, կոպիտ կերը գալիս էր Վարդենիսի սարերից, անասնապահությունը զարգանում էր, գյուղատնտեսությունը զարգանում էր, հիմա չկա, թուրքերը վերցրել են, հիմա չենք կարողանում գնալ սարեր՝ անասնակերի»,- նշում է նա։

Պարգեւը երկար ծիծաղում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարության վրա, թե գյուղերում հովիվների խնդիր կա, արտասահմանից պետք է բերեն։ «Մեր ամբողջ Հայաստանի ժողովուրդը հովիվ ե,ն էլի, ցավդ տանեմ։ Գյուղացին արդեն հովիվ ա, ամեն մարդ իր անասունը տանում ա, դաշտում պահում ա։ Երեւի չկա Հայաստանում, պիտի դրսից բերենք»,- հեգնում է գեղարքունիքցին։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 Լիանա Սարգսյան