կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-09 11:23
Հասարակություն

Ես ոչ մի հատ մոնոպոլիա չունեմ, քելե´ք. Սամվել Ալեքսանյան

Ես ոչ մի հատ մոնոպոլիա չունեմ, քելե´ք. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով չսահմանված ժամին հրավառությունների կազմակերպմանը և տուգանքներին, որոնք հասնում են մինչև 1 միլիոն դրամի, ասաց` եթե օրենքով մինչև 11-ն ա, ուրեմն մինչև 11-ն ա:

«Չենք ասի` մինչև հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի, եթե օրենք կա»,- ասաց նա, ապա հավելեց. «Ես չեմ կարա ասեմ` դրանից հետո եղել ա, թե չէ, բայց եթե արդեն ժամը կա, էլ էդ ժամից հետո չենք անի»:

Դիտարկմանը` Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել` աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով, Ալեքսանյանն արձագանքեց. «Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը: Ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մի մարդ, որ կարողանա հինգ, տասը աշխատատեղ բացի, խի չանի՞, խոսքի, ինչի՞ համար»:

Դիտարկմանը` դաշտը մոնոպոլացված է` մեկին կարելի է ամեն ինչ, մնացածներին ոչինչ չի կարելի, պատասխանեց. «Ես ոչ մի հատ մոնոպոլիա չունեմ, քելե'ք»:

Դիտարկմանը` «Երևան Սիթի»-ում աշխատակիցներն առանց հանգստի են աշխատում, պատգամավորը պատասխանեց. «Ո՞վ ա ասում, մի հոգի կա՞, որ ասի: Է լավ, էլի, չկա էդ ձև բան, չկա»: Նա պնդեց, որ չի շահագործում մարդկանց. «Չկա էդ ձև բան, չկա»:

Դիտարկմանն էլ, որ «Երևան Սիթի»-ում անչափահասներ են աշխատում, արձագանքեց. «Հա իմ տղեն էլ ա գնացե` Նոր տարուն աշխատել, օգնել ա, գնացել ա, օգնել ա երեխա ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-իրեք օրը մեր երեխեքը գնում, օգնում են: Կարող ա մարդիկ տեսած լինեն»:

Ալեքսանյանը նաև հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե իր գործերը վատացել են: «Էդ ո՞վ ա ասում, էդ ո՞վ ա մտել տենա` մեր գործերը վատացել են, թե` չէ, էդ ո՞վ ա ասում»: