| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Արդեն հայտնի է այցի օրակարգը:
Ըստ այդմ՝ նոյեմբերի 30-ից սկսյալ, Իշխան Սաղաթելյանը մասնակցելու է ՀՅԴ 129-ամյակի («Դաշնակցության օրվա» ) տոնական միջոցառմանը (Մոնրեալ), հանդիպելու է ՀՅԴ Կանադայի երիտասարդական, ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական եւ հայ համալսարանական միության հետ (Մոնրեալ):
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, մեկնարկելու են ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի քաղաքական հանդիպումները Քվեբեկում: Նույն օրը նա կայցելի նաև Լավալի եւ Մոնրեալի համայնքային հայ կենտրոններ, Առաջնորդարան և դպրոց: Երեկոյան հանդիպում կկայանա Մոնրեալում գործող կազմակերպությունների եւ միությունների վարչությունների հետ:
Հաջորդ օրը կշարունակվեն Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները եւ նույն օրվա երեկոյան տեղի կունենա ընկերական ընդհանուր ժողով:
Դեկտեմբերի 4-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը քաղաքական հանդիպումներ կունենա Օտտավայում և Տորոնտոյում, իսկ երեկոյան հանդիպում-ընթրիք կկազմակերպվի Տորոնտոյում գործող միությունների վարչությունների հետ:
Տորոնտոյի Հայ դատի հանձնախմբի ընկերակցությամբ՝ քաղաքական հանդիպումները կշարունակվեն նաև հաջորդ օրը, երեկոյան նախատեսված է ընկերական ժողով:
Դեկտեմբերի 6-ին Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ կունենա Քեմբրիջի Հայ դատի գրասենյակում, նաև բանախոսությամբ հանդես կգա ՀՅԴ 129-ամյակի տոնակատարության ժամանակ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մինչև դեկտեմբերի 8-ը Քեմբրիջում կմասնակցի նաև ՀՅԴ հարավային Օնտարիոյի կոմիտեությունների ընկերական ընդհանուր ժողովներին և հանդես կգա համապատասխան զեկուցումներով:
Yerkir.am-ն առավել թարմ տեղեկություններով պարբերաբար կիրազեկի այցի մասին: