Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Ապրիլ 5-ին Իշխան Սաղաթելյանին Լոս Անջելեսի օդակայանում դիմավորել է ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի և մարմինների պատվիրակությունը:
Իշխան Սաղաթելյանը նույն օրը երեկոյան ներկա է գտնվել ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտեի նոր կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ ՀՅԴ շարքերն են համալրել մի շարք նորագիրներ:
ՀՅԴ ընկեր Համլետ Չրաղչյանի և Կենտրոնական կոմիտեի ատենապետ Տարոն Տեր Խաչատրյանի ելույթներից հետո նորագիրներին բարեմաղթանքներ է հղել նաև Իշխան Սաղաթելյանը: Երեկոյի ընթացքում ներկաները ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի հետ քննարկել են ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրադրությունը, ծանոթացել վերջին զարգացումներին:
Իշխան Սաղաթելյանի ԱՄՆ այցելության շրջանակներում նախատեսվել են մի շարք կուսակցական և համայնքային հանդիպումներ ինչպես ԱՄՆ-ի Արևմտյան, այնպես էլ Արևելյան ափերում, մասնավորապես, Դետրոյթ, Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոն քաղաքներում, որոնց շարքում նաև հանրային հավաք և հանդիպում, որը կայանալու է երկուշաբթի, ապրիլի 10-ի երեկոյեան ժամը 7-ին՝ Բրբենքի Բեշիր Մարտիրոսյան երիտասարդական կենտրոնի մարզասրահում: