Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքի քրիտոնեական գերեզմաններից մեկի պահակ Օզգյուներ Քըլըչերը հայտնել է, թե, չնայած բոլոր զգուշացումներին, արդեն երկու տարի է` գերեզանի հարևանությամբ գործող հարսանյաց սրահը աղբը շարունակում է թափել գերեզմանի տարածքում, ավելին՝ երբ դժգոհում են, սպառնալիքներ են հնչեցնում։
Այդ հարցի բարձրացման համար հայկական «Ակօս»-ին դիմած Քըլըչերն ասել է. «Արդեն 110 տարի է, ինչ ընտանիքի անդամներով հսկում ենք գերեզմանատունը: Այնտեղ հանգչողների բարեկամները Տիգրանակերտում չեն, նրանք գերեզմանները թողել են Աստծո և իմ հույսին։ Ես պատասխանատվություն եմ կրում դրանց համար։ Երբ բարեկամները գան, ի՞նչ պատասխան պիտի տամ»:
Գերեզմանատան պահակը հայտնել է նաև, որ հարսանյաց սրահի խոհանոցի պատուհանը նայում է գերեզմանոցին, որտեղից աղբն անընդհատ թափում են անմիջապես գերեզմանոցի տարածք։
Նշելով, որ այդ հարցով բազմիցս դիմել է քաղաքապետարան, որտեղից եկել, հավաքել են աղբը, գերեզմանատան պահակն ասել է. «Քաղաքապետարանին դիմելուց հետո նրանք ինձ սպառնացին: Հիմնարար լուծումի համար ես դիմում եմ լրագրողներին»: