|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային փաթեթների մեջ դրված «Կալաշնիկով» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտակալի, ինքնաձիգի երկու փամփշտակալ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, մյուսում` 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 12 փամփուշտ, «ՌԳԴ» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: