կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-31 10:27
Հասարակություն

Նոր աղբանոցի համար հողատարածք կտրամադրվի. «ՀԺ»

Նոր աղբանոցի համար հողատարածք կտրամադրվի. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը իր առաջիկա նիստում որոշելու է մոտ 25 հեկտար հողատարածք տրամադրել նոր աղբանոցի տեղակայման նպատակով։ Հողատարածքը գտնվում Է Երևանի վարչական սահմաններում, սակայն պատկանում Է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։

Առաջին հայացքից որոշումը իր մեջ առանձնահատուկ ոչինչ չի պարունակում, մանավանդ որ նախագծի հիմնավորումների մեջ նշված Է, թե ներկայումս գործող Նուբարաշենի հայտնի աղբանոցը չի համապատասխանում որոշակի չափանիշների և պետք է կառուցվի նորը։ Սակայն որոշման նախագծում հանձնարարական կա, ըստ որի պետք Է ապահովվի տվյալ տարածքում առկա «անտառային հողը ոռոգման ջրով սնուցող 150 մմ տրամագծով խողովակաշարի շուրջ 800 մ երկարությամբ հատվածի և մետաղական ցանկապատի ապամոնտաժումը, տեղափոխումը և վերատեղադրումը։ Այլ կերպ ասած, նոր աղբանոցի համար տրամադրվող տարածքի առնվազն մի մասը «անտառային հող Է», որը անգամ ապահովված Է ոռոգման ջրով: Թե որտեղ Է գտնվում հողատարածքը և այդ ինչ անտառային հողի մասին է խոսքը, որոշման նախագծում չի կոնկրետացվում։ Նշվում Է միայն, որ նոր տարածքը գտնվում Է հին աղբանոցի հարակից տարածքներում»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։