|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2601Տ պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Մ. Ա.) և «ԶԻԼ 131» մակնիշի 517 LP 61 պ/հ (վարորդ` 1958 թ. ծնված Դ. Ս.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են տեղի ուժերով և փակել գազի բալոնի փականը, ուղևորներ 1984 թ. ծնված Ա. Զ.-ը, 1987 թ. ծնված Զ. Վ.-ը և 1970 թ, ծնված Կ. Վ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: