Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հուլիսի 16-ին Երևանը քաղաքապետ չի ունենա: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Իմ փորձառությունն ինձ թույլ է տալիս անել ենթադրություն, որ հուլիսի 16-ին չի ընտրվի քաղաքապետ, և և կգործի «Երևանի մասին» օրենքի հաջորդ դրույթը` կգնանք ավագանու արտահերթ ընտրության, որը, բոլոր հաշվարկներով, կլինի սեպտեմբեր ամսվա վերջին»,- ասաց պատգամավորը:
Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն արդեն ունի քաղաքական որոշում: «Մենք անպայման մասնակցելու ենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, իսկ մնացածն արդեն քննարկման խնդիր է»,- ասաց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով` այս պահին իրենք թեկնածության հարց չեն քննարկել: «Չենք քննարկել` ով կգլխավորի ավագանու մեր ցուցակը, բայց մենք կներկայացնենք մարդկանց այնպիսի համամասնական ցուցակ, ովքեր կարող են վերցնել պատասխանատաություն Երևան քաղաքի համար»,- նշեց նա` հավելելով, որ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը նկատելիորեն տարբերվելու է նախորդ ցուցակից։