Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքական «Ser Araştırma» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել 26 նահանգում։ Հարցման մասնակիցները նշել են, թե ում կընտրեն, եթե անցկացվեն նախագահական ընտրություններ։
Հարց է տրվել, թե ում կընտրեք երկրի նախագահ, եթե հիմա լինեն ընտրություններ։ Մասնակիցների 41.3%-ը տվել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ 46.2%-ը Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի անունը։
Ըստ սոցհարցման ցուցանիշների՝ Ստամբուլի քաղաքապետը 5 միավորով առաջ է անցել Թուրքիայի նախագահից։
«Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի մրցակցության դեպքում ում կընտրեիք» հարցին մասնակիցները պատասխանները բաշվել են հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ։
Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ 40.8%
Մանսուր Յավաշ՝ 49%
Ըստ վերոնշյալ ցուցանիշների՝ Մանսուր Յավաշը 9 միավորով առաջ է անցել Էրդողանից։