Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրք պատմաբան Բասքըն Օրանը 2012 թ. նոյեմբերի 26-ին հոդված էր հրապարակել թուրքական Milliyet օրաթերթում՝ նշելով, որ մինչև 2014 թվականը Թուրքիայի նախագահի նստավայր հանդիսացած Չանքայայի պալատը պատկանել է հայկական Քասաբյան ընտանիքին, որն այնտեղ ապրել է մինչև Հայոց ցեղասպանությունը` հայտնում է Yerkir.am-ը: Այս հոդվածը պատմաբանը գրել է ի պատասխան այդ ժամանակվա այն հրապարակման, որը վերնագրված էր այսպես՝ «Անկարացիների նվերը Աթաթուրքին»:
Պատասխան հոդվածում պատմաբանը նշում է, որ պալատը ոչ թե ժողովրդի նվերն էր Աթաթուրքին, այլ 1915-ին արտաքսված հայ ընտանիքի կողոպուտի արդյունք էր: Թուրքական իշխանություններն արգելել էին գրել այդ թեմայովլ: Ըստ վարկածներից մեկի՝ տունը գնվել է Ռըֆաթ Էֆենդիի կողմից: Քասաբյանների ընտանիքի թոռը 2007 թ. նշել է, որ իրենք ոչ մեկի չեն վաճառել այդ տունը: Թուրքական Bianet.org կայքը զեկույց էր հրապարակել, որով փաստում էր, որ այդ պալատն, իրոք, պատկանել էր հայ ընտանիքի, որի մի մասը ոչնչացվել էր 1915 թ.:
Թուրքական կողմը պնդում էր, որ պալատը վաճառվել է թուրքական ընտանիքի: Սակայն Քասաբյանների երրորդ սերնդի ներկայացուցիչները, որոնք այժմ բնակվում են Կանադայի Օտտավա քաղաքում, լրիվ հակառակ պատմությունն են ներկայացրել՝ ի հեճուկս թուրքական տարբերակի, ըստ որի՝ պալատը ցօրս պատկանում է նրանց ընտանիքին:
Ինչ վերաբերում է պալատի ճակատագրին, ապա նշենք, որ այն 2014 թվականից ցարդ այլևս Թուրքիայի նախագահի նստավայրը չէ: 2014 թ. հետո այն դարձել էր վարչապետի նստավայրը, սակայն 2018 թ. վարչապետական համակարգի վերացումից հետո այն այժմ Թուրքիայի փոխնախագահի նստավայրն է:
Իսկ Էրդողանի նստավայրը դարձել է Սպիտակ պալատը, որը Սպիտակ տնից մեծ է ավելի քան 50 անգամ, Կրեմլից, Բուկինգհեմյան և Վերսալյան պալատներից երեք անգամ և, ըստ թուրք ընդդիմադիրների, արտացոլում է թուրք նախագահի ավտորիտար նկրտումները:
Չանքայայի պալատը
Թուրքիայի նախագահի ներկայիս նստավայրը՝ Սպիտակ պալատը