Փոխարժեքներ
16 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով` Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել Նիկոլ Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը: Իջեւանի թիվ 1 դպրոցն այն դպրոցն է, որն ավարտել է Նիկոլ Փաշինյանը, իսկ հայրը` Վովա Փաշինյանը, նույն այս դպրոցում երկար տարիներ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել: Վերջին 10 տարին Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը Տավուշի մարզպետարանի կրթության բաժնի նախկին ղեկավար Աշոտ Փաշինյանն էր, որն Իջեւանի լավագույն մանկավարժներից է, նրա դասավանդման մեթոդները հաճախ համեմատում են Աշոտ Բլեյանի դպրոցում կիրառվող մեթոդների հետ:
Մեզ պատմեցին, որ Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը, որը տարիներ առաջ նախ աշխատել է նույն դպրոցում, հետո Տավուշի մարզպետարանի կրթության բաժնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել, վերջին տարիներին կրկին վերադարձել է դպրոց` որպես ուսուցիչ, իսկ մի քանի օր առաջ պաշտոնապես նշանակվել է դպրոցի տնօրեն: Մինչ այժմ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Փաշինյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ լրացել է իր 65 տարին, իսկ օրենքը թույլ չի տալիս 65-ից հետո տնօրեն աշխատել` հեռանալու պատճառը դա է: Նա նշեց, որ Մանե Ղազումյանը տնօրեն է նշանակվել մրցույթում հաղթելուց հետո։ «Եթե անգամ ցանկանայի էլ նորից տնօրեն լինել, չէի կարող, օրենքը թույլ չի տալիս, այլ աշխատանք կարող եմ կատարել, սակայն տնօրեն` ոչ»,- ասաց Աշոտ Փաշինյանը»։