կարևոր
439 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-15 13:23
Հասարակություն

Հորս մահից հետո թողեցի, Երևանից դուրս եկա․ կողբեցի երիտասարդ

Կողբեցի Սուրեն Ղուլիջանյանը շեշտում է, որ գյուղերում կյանքը պահպանելու և զարգացնելու համար անհրաժեշտ է ստեղծել բազմազան միջավայր․ ոչ միայն ապրանք և ծառայություն սպառել, այլև ինքնուրույն արտադրել ու արարել։ Նշում է, որ քաղաքներում՝ նույնիսկ Նոյեմբերյանում կամ Կողբում, հեշտ է գտնել տարբեր ապրանքներ, բայց գյուղում դա հնարավոր չէ, եթե տեղացիները չսկսեն ինքնուրույն ստեղծել։ Բերում է օրինակներ Մեսրոպ Մաշտոցից, Նարեկացուց, Կոմիտասից ու մյուս հոգևորական մտավորականներից՝ ընդգծելով, որ մեր մշակույթի և ազգային արժեքների հիմքը նրանք են դրել։

Ըստ նրա՝ եթե գյուղում նույնիսկ 10 հոգի լինեն, բայց յուրաքանչյուրը իր գործն անի՝ մեկը հաց թխի, մյուսը կարտոֆիլ աճեցնի, մյուսը գազար, կկարողանան ապահովել իրենց կարիքները։ Բայց երբ մասնագետը հեռանում է դեպի քաղաք՝ հեշտ կյանքի համար, մյուսներն էլ հետևում են։

Սուրենը վերադառնալով Երևանից գյուղ, փորձել է օրինակ ծառայել, ցույց տալ, որ հնարավոր է ապրել ու արարել այնտեղ։ Նա կարևորում է վախը հաղթահարելը, հավատը Աստծո նկատմամբ և գիտակից մարդկանց դերը համայնքներում։ Վերջում ընդգծում է՝ ինչպես ցորենի հատիկը մեռնելով տալիս է բազում պտուղ, այնպես էլ այսօր արված ճիշտ քայլերը ապագայում արդյունք են տալիս։

Մանրամասն՝ տեսանյութում։