Փոխարժեքներ
15 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
«Փորձել կանխատեսել թե ինչ հակահայկական գործողություն կանի Փաշինյանը, անշնորհակալ զբաղմունք է»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, որ իշխանությունները ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից Արարատ լեռան պատկերը հանելուց հետո հնարավո՞ր է զինանշանի վրայից էլ հանի։
Ըստ Մամիջանյանի՝ անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին։
«Խաղաղության հաստատման կամ ոչ հաստատման հետ որևէ կապ չունի, դա ուղղակի Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու գործողություն է։ Ենթադրում եմ, ոչ մեկ չի պահանջել, ուղղակի՝ «տեսեք էս էլ կարող եմ անել» տրամաբանության մեջ գործողություն է։ Կհանի, թե չի հանի զինանշանից... Չեմ զարմանա, եթե հանի, ինձ մեծ հաշվով չի հետաքրքրում ինչ է արել, անելու, ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, դրան ի պատասխան ինչ ենք անելու»,-ասաց Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։