Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
17-ամյա Մեսրոպ Գազանճյանն ընտանիքի հետ Հայաստան է եկել 2 տարի առաջ Թուրքիային սահմանակից Սիրիայի Ռաքքա քաղաքից: Այնտեղ նրա հայրը մեքենաների վերանորոգությամբ էր զբաղվում, եղբայրները սափրիչ էին աշխատում:
Ինչպես գրում է Hayernaysor-ը՝ Սիրիական պատերազմը հայրենիք բերեց նաև այս ընտանիքին: Հայաստան տեղափոխվելուց հետո շուրջ 1.5 տարի Գազանճյանների ընտանիքն ապրում էր Մեծամոր քաղաքում: Վերջին ամիսներին, սակայն, նրանք տեղափոխվել են մայրաքաղաք, Զեյթուն թաղամասում մեկսենյականոց են վարձակալել, 5 հոգանոց ընտանիքն այդ մեկ սենյակում է բնակվում:
Ընտանիքը 5 արու զավակ ունի. նրանցից 4-ը հարազատ եղբայրներ են՝ Պողոսը, Գևորգը, Սաքոն ու Մեսրոպը, իսկ Թորոսը տղաների մորաքրոջ որդին է: Թորոսի հայրը վաղուց է մահացել, և տղայի խնամքը Գազանճյաններն են ստանձնել:
Ժամանակավոր անհարմարությունները, սակայն, չեն ընկճել այս ընտանիքին, ավելին՝ ընտանիքի 2 տղաները՝ Գևորգն ու Թորոսը, այսօր ծառայում են Հայոց բանակում: Գևորգն արդեն 9 ամսվա ծառայող է, Թորոսը՝ ընդամենը երկու: Երկուսն էլ Ղարաբաղի զորամասերում են ծառայում, գոհ են ծառայությունից, ոգևորված, ու արդեն սպասում են իրենց երրորդ եղբորը՝ Մեսրոպին:
Մեսրոպի 18-ամյակը 2 ամսից է լրանալու, բայց տղան արդեն անհամբեր սպասում է, թե երբ պիտի զորակոչվի բանակ, ուզում է անպայման եղբայրների կողքին լինել՝ Արցախում: «Տղաներիս հաճախ են ասում՝ ինչո՞ւ եք գնում ծառայելու, դուք օտար երկրի քաղաքացի եք, կարող եք չծառայել, բայց ես միշտ հակադարձում եմ՝ եթե իրենք չծառայեն, ապա ո՞վ պիտի դա անի: Օտարը չի գալու մեր բանակը շենացնի, սա մեր հողն է, Ղարաբաղն էլ նույն Հայաստանն է, ամենքս էլ հայ ենք»,- պատմում է ընտանիքի հայրը՝ Դավիթ Գազանճյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: