|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի սեփական միջուկային ծրագրի զարգացումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր կարողությունները: Այյդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր խորհրդաժողովի 69-րդ հերթական նստաշրջանի լիագումար նիստում:
«Իրանի կողմից ԱԷՄԳ-ի նկատմամբ թափանցիկության պակասը և նրա միջուկային էսկալացիաներն անհանդուրժելի են:
Իրանի միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացման բոլոր կարողությունները, պետք է ամբողջությամբ ապամոնտաժվեն», – ասել է նա:«Իրանը պետք է լիակատար աջակցություն ցույց տա ԱԷՄԳ-ին՝ հաշվի առնելով իր պարտավորությունները, և (տեսուչներին) տրամադրի հասանելիություն այն բոլոր վայրերին, որոնք մտահոգություն են հարուցում», – նշել է նախարարը: