|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հութիները Իսրայելի տարածքի ուղղությամբ ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով չորս անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Եմենի հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերից երեքը թիրախավորել են Ռամոն օդանավակայանը, իսկ չորրորդ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Նեգև շրջանում գտնվող ռազմական թիրախ։
Խոսնակը հայտարարել է, որ գործողությունը հասել է իր նպատակակետին՝ հավելելով, որ այն իրականացվել է՝ ի պատասխան իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության և սովի հանցագործությունների։
Իսրայելի բանակը հայտարարել է Վադի Արաբա շրջանում Եմենից արձակված անօդաչու թռչող սարք որսալու մասին։
Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ՝ տագնապի ազդանշաններ են լսվել Ռամոն օդանավակայանում, որի հետևանքով ժամանակավորապես փակվել է օդանավակայանի օդային տարածքը, հետագայում այն վերաբացվել է։