|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Հայտնի Թոռնիկը 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա: Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով անցնող վկա, Չալաբյանի դեմ ցուցմունք տված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ է ընդունվել մագիստրատուրա՝ «Ագրարային էկոնոմիկա» մասնագիտությամբ:
Թոռնիկը նույն բուհի մագիստրատուրա ընդունվել էր նախ 2021թ.՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա», իսկ նախանցած տարի՝ «Անասնաբուժություն» մասնագիտությամբ:
Բուհի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թոռնիկը երբեւէ չի փայլել գիտելիքներով, եւ կարծում են, որ նա հետագա 15 տարիներին եւս (Ագրարայինի մագիստրատուրայում գործում է 18 կրթական ծրագիր) չի ընդունվի: Իրականում այս ամենի նպատակը շատ պարզ է.
իշխանությունն ու բուհի ղեկավարությունն ամեն ինչ անում են, որ Թոռնիկը շարունակի ուսանողի կարգավիճակում մնալ, որ պահպանի նաեւ ուսխորհրդի նախագահի պաշտոնը: Մանավանդ՝ առջեւում խորհրդարանական ընտրություններ են: