Փոխարժեքներ
15 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
Մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի մտերիմ Դանիել Իոաննիսյանը 2023-ի ամռանը դիմել էր դատարան, թե ես իբր զրպարտել եմ իրեն։ Որպես հատուցում՝ Իոաննիսյանը պահանջել էր 6 մլն դրամ։
Արցախի շրջափակման ամենածանր օրերին, երբ համայն հայության հետ լումա-լումա գումար էինք հավաքում և ժողովրդի համար սնունդ, հագուստ, իսկ բանակի համար անհրաժեշտ ապրանք էինք ուղարկում Արցախ, Դանիել Իոաննիսյանի պահանջով դատավոր Աննա Շիլաջյանը արգելանք դրեց իմ բանկային հաշիվների վրա։
Իմ գաղափարակից և միաժամանակ հեղինակավոր փաստաբան Լուսինե Վիրաբյանի մասնագիտական ջանքերով արգելանքը որոշ ժամանակ անց հանվեց, իսկ հետագայում ընտրվեց դատական այնպիսի մարտավարություն, որի արդյունքում Դանիել Իոաննիսյանի հայցը դատարանում ոչ միայն մերժվեց, այլև ինքը պետք է գումար վճարի ինձ։
Վերաքննիչ դատարանի սեպտեմբերի 5-ի որոշմամբ, Դանիել Իոաննիսյանից հօգուտ Նաիրի Հոխիկյանի պետք է բռնագանձվի 150,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության խելամիտ գումար, միաժամանակ պետք է բռնագանձվի ևս 42,000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հոկտեմբերի սկզբին և այդ ընթացքում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, իսկ որոշումը Դանիել Իոաննիսյանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ միջոցով` պարտապանի հաշվին։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը կրկին փայլեց իր մասնագիտական և մարդկային բարձր որակներով»։