Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Համացանցում հայտնվել են տեսախցիկի կադրեր, որոնցում երեւում է Սուխումի կենտրոնում «օրենքով գողերի» սպանությունը`հայտնում է Yerkir.am-ը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են սպանվածներից մեկին արագորեն մոտենում երիտասարդ մարդիկ, որոնք բարձրացնում են մարմինը:
Հիշեցնենք, որ ուրբաթ Սուխումի կենտրոնում ավտոմեքենայից երեք դիմակավորված անձանց կողմից «Սան Ռեմո» ռեստորանի ուղղությամբ հրաձգության հետեւանքով զոհվել են երկու օրենքով գողեր՝ Ալխաս Ավիձբան եւ Ասթամուր Շամբան: Սուխումի 22-ամյա բնակչուհին, որը մատոցողուհի էր այդ ռեստորանում եւ այդ պահին մոտեցել էր սեղանին, ստացել է հրազենային վիրավորում գլխի շրջանում եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում: Եւս երեք մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: