Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ գրել էինք, որ Կոտայքի մարզի հանգստավայրերից մեկում մեկնարկած` «օրենքով գողերի» հավաքից իրավապահ մարմինները տեղյակ են և լիովին վերահսկում են իրավիճակը:
Այսօր արդեն այդ հարցին անդրադարձել է ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով Facebook-ի իր էջում գրել է.
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե այս օրերին Հայաստան են գալիս, այսպես կոչված, «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ: Տեղեկատվությանը նաև հասարակական հնչեղություն է տրվում՝ որպես մեղադրանք ներկայացվելով իրավապահ մարմիններին: Մեղադրողները, սակայն, չիմացությամբ թե գիտակցաբար, գլխիվայր շրջում են իրողությունները:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից»: