Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երկու ամիս առաջ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, ըստ որի` քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարել, այսպես կոչված, «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններում:
Yerkir.am-ն այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ի՞նչ գործի շրջանակներում են կատարվել այդ խուզարկությունները:
«Մենք այդ պահին ստացել էինք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» պատրաստվում էին ՀՀ տարածքում ինչ-որ պարզաբանումներ անել: Ոստիկանությունը, ստանալով օպերատիվ տեղեկություններ, օրենքի շրջանակներում իրականացրել է համապատասխան խուզարկություններ, որոնց արդյունքում զենք-զինամթերք և թմրանյութեր էին հայտնաբերել»,- նշեց նա:
Ոստիկանապետը հայտնեց, որ հայտնաբերված զենքի մի մասն օրինական է եղել: Օսիպյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ներկայումս 4 «օրենքով գողերի» վերաբերյալ քրեական գործեր են քննվում: