|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն անձամբ որոշում է կայացրել երկրի տարածքում գտնվող «օրենքով գողերի» արտաքսման վերաբերյալ. հայտնում է Комсомольская правда: Արտաքսումն իրականացվում է ՌԴ քրեական օրենսգրքի հիման վրա: «Օրենքով գողերին» հիմնականում ձերբակալում են խարդախության, թմրանյութերի պահման ու վաճառքի մեղադրանքներով:
Ըստ կայքի` հնարավոր է` նման որոշումը կապված է 2018-ին Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ:
Նշվում է, որ «քրեական հեղինակությունների» շրջանում ամենամեծ թիվն են կազմում Վրաստանի քաղաքացիները (242), ռուսները (51), հայերը (30), եզդիները (26), ադրբեջանցիները (16), աբխազները (10), չեչենները (8), հրեաները (7):